ՌԴ և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են Անկարայում սպասվող «3+3» ձևաչափով հանդիպումը
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Թուրքիայի ԱԳ փոխնախարար Մեհմեդ Քեմալ Բազեի հետ հաստատել է Անկարայի նախագահությամբ «3+3» տարածաշրջանային հարթակում փոխգործակցության տրամադրվածությունը:
Ռուսական դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ տեղի է ունեցել նաև կարծիքների առարկայական փոխանակում Ուկրաինայի շուրջ հակամարտությանը վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակի շուրջ:
Քննարկումն անցել է կառուցողական մթնոլորտում, հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։