Այսօր Վալերի Պերմյակովի գործով հերթական նիստ տեղի կունենա
Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր`մարտի 4-ին կշարունակվի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը:
Այս անգամ ևս, ինչպես նախորդ դատական նիստերին, դատաքննական փուլի շրջանակում կհարցաքննվեն գործով այն վկաները, ովքեր կապ են ունեցել Պերմյակովի որոնման, հայտնաբերման ու ձերբակալման գործընթացի հետ: Այս մասով ներգրավված է 16 վկա:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն` յոթ օր հետո է մահացել: