Ադրբեջանն օկուպացված Բերձորում կկառուցի տրամվայի երթուղի, ճոպանուղի և թատրոն
Ադրբեջանն առաջիկայում օկուպացված Արցախի Բերձոր քաղաքում պատրաստվում է նախագծել և կառուցել հյուրանոց, պատկերասրահներ, հանրային սննդի օբյեկտներ, համերգասրահ, թատրոն և ստեղծագործական կենտրոններ, ինչպես նաև էլեկտրական տրամվայի գիծ կառուցել:
Այս մասին ասել է Ադրբեջանի շինարարության և կառավարման ծառայության գործադիր տնօրենի պաշտոնակատար Թոֆիգ Իսլամովը Կասպից ծովի շինարարության շաբաթվա շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ:
«Քանի որ քաղաքը նախատեսված է որպես զբոսաշրջային գոտի, քաղաքի միջով կկառուցվի ճոպանուղի մինչև Հակարի գետի երկայնքով գտնվող տարածքը», - հավելել է նա։