Իսրայելը համաձայնել է հարվածել Իրանին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պայմանավորվել են Իրանի վրա հարձակման ժամանակի շուրջ և սպասում են հրեական պետության կաբինետի հաստատմանը։
Այս մասին հայտնում է Kan TV հեռուստաալիքը։
Նյութում նշվում է, որ լիարժեք պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրանի դեմ գործողությունների ընթացքի վերաբերյալ։ Խոսքը, ի թիվս այլ բաների, պատասխան հարվածի ժամկետների և ուժգնության մասին է, նշում է հեռուստաալիքը:
«Սակայն գործողությունը դեռևս պահանջում է Նախարարների կաբինետի վերջնական հաստատմանը», - ասվում է հայտարարության մեջ։