Կիմ Չեն Ընը հրամայել է ռմբակոծել Կորեական թերակղզու հյուսիսը և հարավը կապող ճանապարհները
Հյուսիսային Կորեան պայթեցրել է Կորեական թերակղզու հյուսիսն ու հարավը կապող ճանապարհների հատվածները։
Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի բանակի շտաբների պետերի միացյալ ծառայությանը։
Ըստ առկա տեղեկատվության՝ հյուսիսկորեացի զինվորականները պայթյուններ են իրականացրել ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի հետ կապող Գյոնգի և Դոնգհա ճանապարհների հատվածներում։ Այս կապակցությամբ հարավկորեական բանակը բարձրացրել է մարտունակությունը։
Սեուլը ԿԺԴՀ-ի կողմից իրականացված պայթյուններն ընկալել է որպես երկու Կորեաների միջև ցամաքային հաղորդակցությունն ամբողջությամբ անջատելու և սահմանին ամրություններ կառուցելու մտադրություն։