Գաղտնազերծվել է Թուրքիայի ԱԱԾ-ի հայերին վերաբերվող զեկույց
Պոլսահայ լրարող Հրանտ Դինքի սպանությունից հետո երկրում առաջացած դժգոհությունների, մարդաշատ հավաքների և բողոքի ակցիաների վերաբերյալ Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության գաղտնի զեկույցներից մեկը գաղտնազերծվել է, ինչի մասին տեղեկացնում է demokrathaber.net կայքը։
Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայությունը 2011 թվականին հայերի, հույների և մյուս իսլամադավան ազգային փոքրամասնությունների կողմից Էթնիկ անջատողական գործողություններ է որակել Թուրքիայում անցկացված բողոքի ակցիաները։ Թուրքիայի ԱԱԾ-ն նույն ժամանակաշրջանում պատրաստել է մի զեկույց «հայկականության գործունեություն» վերնագրով։ 2011 թվականի մարտի 1-ից 30-ը Թուրքիայի ԱԱԾ երկրի մյուս բոլոր անվտանգության և ուժային կառույցներին զեկույցներ է ուղարկել՝ հորդորելով հետևել և ուշադիր լինել հայերի, հույների և ասորիների կատարած գործողություններին։ ԱԱԾ-ն հորդորներ է ուղարկել նաև ուսանողական կազմակերպություններին, հասարակական և նմանատիպ բազմաթիվ կազմակերպությունների, հայերի, հույների, ասորիների և իսլամադավան ազգային այլ փոքրամասնությունների գործողությունների նկատմամբ ուշադիր լինելու պահանջով։
Սակայն Դինքի սպանության դատական գործընթացի սկզբում ԱԱԾ-ից փոխանցել էին, որ իրենք Դինքի սպանության վերաբերյալ ոչ մի տեսակի տեղեկատվություն չունեն։