Իսրայելը չի ցանկանում սկսել պատանդների բանակցությունները. Haaretz
Իսրայելի կառավարությունը չի ցանկանում վերսկսել պատանդներին ազատ արձակելու բանակցությունները:
Այս մասին հայտնում է տեղական Haaretz թերթը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներին։
Իր հերթին Իսրայելի քաղաքական ղեկավարությունը պնդում է Գազայի հատվածի մեծ մասի աստիճանական բռնակցման անհրաժեշտությունը:
Հավելենք, որ օրեր առաջ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ ռազմական գործողություններին զուգահեռ իրենք բանակցում են նաև պատանդներին ազատ արձակելու շուրջ: