«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրել
Մշակույթ

Փորձում են հեռու պահել մեզ պետականության խորհրդանշանների հետ առնչվելուց և դրա խորությունը զգալուց

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. 

«Արտաշատ մայրաքաղաք, կամ չօգտագործվող հնագիտական ժառանգության մասին
Բոլորովին վերջերս լրատվամիջոցներն անդրադարձան Արտաշատ մայրաքաղաքի տարածքում վաղքրիստոնեական եկեղեցու մնացորդների հայտնաբերմանը, որն ինքնին մեծ իրադարձություն է և պետք է սպասենք նորանոր տվյալների ի հայտ գալուն: Սրա հետ մեկտեղ, չեմ կարող չնշել, որ այս լուրը տարածվեց ոչ թե հայկական լրատվամիջոցների կամ հայ հնագետների նախապես պատրաստած նյութի հիման վրա, այլ հայ-գերմանական հնագիտական արշավախմբի գերմանացի հետազոտողների հրապարակումից հետո:

Ես նույնպես բացառություն չէի և այդ մասին տեղեկացա դրսի աղբյուրներից:
Այս գրառումով ցանկանում եմ անդրադառնալ մեր մշակութային ժառանգության ճիշտ ու ճշգրիտ մատուցման ու հանրահռչակման խնդիրներին: Այս ոլորտում, անշուշտ, առաջնային դերը պատկանում է պատմության թանգարաններին, որոնք գործում են Երևանում և մարզերում՝ երկրագիտական թանգարանների կարգավիճակով: Հիմա եկեք պատկերացնենք մի հնավայր, որի տարածքը պարբերաբար աղճատվում է բնակելի շենքերով, գերեզմաններով ու վարելահողերով և որտեղից պարբերաբար և շատ դեպքերում պատահականորեն հայտաբերվում են արվեստի գլուխգործոցներ: Այդ հնավայրի անունը Արտաշատ է, որը հույն պատմիչ ու աշխարհագրագետ Ստրաբոնն իր գեղեցկության համար անվանում է «Հայկական Կարթագեն»: Ահա այս «Հայկական Կարթագենի» տարածքում պարբերաբար աշխարհացունց բիզնես նախագծեր են մշակվում՝ առանց հաշվի առնելու հնագետների կարծիքն ու հայկական այս բացառիկ ժառանգության պահպանման, հանրահռչակման և մեր երկրի յուօրինակ բրենդներից մեկը դարձնելու կարևորությունը:

Եթե փորձենք հասկանալ պատմական Արտաշատի հարստությունների ծավալն ու բացառիկությունը, միայն նշեմ, որ դասագրքային դարձած «Արտաշատի Աֆրոտիտեն» հայտնաբերվել է հնագիտական հետախուզական շուրֆ փորելու առաջին օրը՝ բահի առաջին իսկ հարվածներից հետո: Նույն կերպ հայտնաբերվել է նաև Տրայանոսի շքեղ լատինատառ արձանագրությունը: Իսկ մարմարե արձանիկի ոտքը գտնվել էր հարևան գյուղերից մեկի պատի մեջ՝ երբ այն օգտագործվել էր որպես շաղախի լիցքի քար:

2009 թ. շատ պատահականորեն այնպես ստացվեց, որ ես դարձա հնագիտական հետազոտություններ իրականացնելու համար բավական լուրջ միջոցներ տրամադրելու հիմնական լոբբիստը: Հնագիտական նորանոր հայտնագործությունների արդյունքում ազգային ինքնության հիմնատարրերը նաև հնագիտական այս նոր ցուցիչներով հարստացնելու ռազմավարությունն էր, որ ստիպեց ինձ հանդես գալ նման դերով: Այդ ռազմավարության սահմանները դուրս են գալիս սոսկ պատմամշակութային ժառանգության կոչվելուց. այն ռազմավարություն է, տեղեկատվական պատերազմի ու ինքնության պահպանման հրամայական: Արտաշատի ու Դվինի պարագայում ունենք ահռելի մի ներուժ, որի ճիշտ մատուցումն ու հանրահռչակումը, առաջին հերթին հենց Հայաստանի ներսում, մշակութային ու պետական քաղաքականության կարևորագույն օղակը պետք է հանդիսանա:

Դավադրության տեսության մասին

Ընդունված է դավադրությունների տեսության մասին խոսելիս չեզոքացնել անգամ լուրջ հիմքեր ունեցող կասկածները՝ այս կամ այն հարցի մասին: Կրկին ու կրկին հիշեցնում եմ յոթ տարի առաջ Աղձք գյուղում հայտնաբերված քարե սարկոֆագների մասին, որտեղ պետք է որ ամփոփած լինեին հայ Արշակունի արքաների մասունքները: Խայտառակ ու միջակ բեմադրության ուղեկցությամբ, այդ սարգոֆագները բացվեցին, իսկ հնագետներն էլ խոստացան, որ դրանք կհետազոտվեն և դրանց արդյունքները կհրապարակվեն: Ո՞րտեղ են գտնվում հայ Արշակունի արքաների մասունքները և ինչու՞ որևէ տեղեկություն չկա հետագա անելիքների մասին: Այս հարցերն առայժմ մնում են անպատասխան: 2000-1700 տարի առաջ ապրած արքաների մասունքներին մենք վերաբերվեցինք այնպես, ինչպես կվերաբերվեին շարքային դամբարանի բացմանը: Այն չվերածվեց, այո՛, թեկուզ ուճացված ու բեմականացված լուրջ իրադարձության, մեր քայքայվող ինքնության ամրակայման ու համազգային համախմբումը ցեմենտող գործոնի:

Այլ երկրների պարագայում, այն կդառնար պետական ու ազգային կարևորության միջոցառում, իր բացառիկ էներգետիկայով ու սեփական պատմության ու ժառանգության հանդեպ ակնածանք սերմանելու հաստատ հրամայականով:

Փոխարենը Հայաստանում արագընթաց տեմպերով զարգանում է սև հնագիտությունը: Այո՛ հազարավոր հնագիտական առարկաներ դուրս են բերվում մեր երկրից և հանգրվանում են դրսի մասնավոր հավաքածուներում:  Այդ մասին չկա համազգային ահազանգ, չկան գործուն քայլեր այս չարիքն արմատախիլ անելու ուղղությամբ:

Այո՛, ես հակված եմ դավադրության տեսությանը, այն առումով, որ մի աներևույթ ձեռք փոձում է հեռու պահել մեզ ու մեր հիշողությունը պետության ու պետականության խորհրդանշանների հետ առնչվելուց և դրա խորությունը զգալուց: Չմոռանանք, որ կայսրությունները երբեք չեն համակերպվում իրենց անկախացած նախկին ծայրագավառների կայացման ու ամրացման հետ, ուստի գործադրում են բոլոր ջանքերը պետությունից կրկին համայնքի, ազգից հոտի վերածելու ուղղությամբ: Իսկ վերահսկվող հիշողության քաղաքականությունը հենց դրան է միտված…»։