Ադրբեջանը երկինք է բարձրացրել կործանիչներ
Ուսումնական պլանի համաձայն՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռները ուսումնական թռիչքներ են իրականացրել։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ ինքնաթիռների թռիչքներն իրականացվել են սահմանված երթուղիներով։ Ռազմական օդաչուները կատարել են թռիչքի և վայրէջքի առաջադրանքներ, ինչպես նաև բարդ օդային և մարտական մանևրներ ցածր և միջին բարձրությունների վրա:
Զինվորական անձնակազմի մարտական հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացվող վարժանքները դիտել և ստուգել են բարձրաստիճան զինվորականները: