Լիբանանը գնդակոծել է Իսրայելի Հայֆա քաղաքը
Իսրայելական զինուժը Լիբանանից գնդակոծության է ենթարկվել:
Գնդակոծվել է երկրի հյուսիսում գտնվող ամենամեծ Հայֆա քաղաքը:
Ըստ բանակի մամուլի ծառայության՝ արձակվել է մոտ 10 արկ։ Հրթիռների մեծ մասը որսացել է ՀՕՊ համակարգը: Առնվազն մեկ արկ ընկել է բաց տարածքում։
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։