Ադրբեջանում ականի վրա տղամարդ է պայթել
Ադրբեջանի Ղազախի շրջանում տղամարդը պայթել է ականի վրա: Այս մասին գրում է Minval.az-ը:
Գուշչու Այրիմ գյուղում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է 2001 թվականին ծնված Իլկին Սարևը։
Տուժածը հոսպիտալացվել է։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն: