ԱՄՆ-ն լրջորեն անհանգստացած է Թայվանի նեղուցում զորավարժությունների կապակցությամբ
ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Թայվանի շուրջ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի զորավարժությունների կապակցությամբ։
Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները լրջորեն անհանգստացած է Թայվանի նեղուցում և Թայվանի շրջակայքում Ժողովրդա-ազատագրական բանակի համատեղ զորավարժությունների կապակցությամբ: ՉԺՀ-ի պատասխանը սովորական բողոքի ցույցին ռազմական սադրանքներով անհիմն է և հղի է էսկալացիայով», - հայտարարության մեջ գրել է Պետդեպարտամենտը:
Դեպարտամենտի խոսնակը հավելել է, որ Միացյալ Նահանգները Չինաստանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած հետագա գործողություններից, որոնք կարող են խաթարել խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում։