Իսրայելը դադարեցրել է Բեյրութի ռմբակոծումը
Իսրայելական զինուժն արդեն երեք օր է, ինչ հարվածներ չի հասցնում Բեյրութում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին՝ Իսրայելի քաղաքական ղեկավարության ցուցումով։
Նման հայտարարություն է արել Kan ռադիոկայանը։
Նշվում է, որ վերջին անգամ Իսրայելի ռազմաօդային ուժերը Բեյրութում թիրախ են խոցել հոկտեմբերի 10-ին։
Ynet կայքը նշում է, որ օդային հարձակումները Բեյրութի թիրախների վրա Իսրայելի ռազմաօդային ուժերը չեն իրականացնում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 9-ին հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուին խնդրել է նվազագույնի հասցնել Լիբանանի խաղաղ բնակչությանը հասցվող վնասը, այդ թվում՝ երկրի մայրաքաղաքին։