Քամալա Հարրիսը սկսում է կորցնել իր առաջատարությունը Թրամփի նկատմամբ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարելավել է հաղթելու իր հնարավորությունները, մինչդեռ դեմոկրատ Քամալա Հարիսն սկսել է կորցնել իր առավելությունը մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնում է The Hill-ը։
«Հարիսն իսկական հնարավորություն ունի դառնալու հաջորդ նախագահը: Սակայն այն փոքր առավելությունը, որը նա ուներ իր քարոզարշավի ուժեղ մեկնարկից հետո, նվազել է»,- գրում է հրատարակությունը։
«Թրամփն առաջատարն է այն յոթ նահանգներից հինգում, որոնք ունեն հաղթողին որոշելու կարևորագույն նշանակությունը: Դեռ հոկտեմբերի սկզբին Հարրիսն ուներ առավելություն՝ նա առաջատար էր յոթ նահանգներից չորսում»,- գրում է The Hill-ը:
Հրապարակման մեջ նշվում է, որ Քամալա Հարիսն այսօր հաղթելու 51% շանս ունի, թեև սեպտեմբերի վերջին նրա հաղթելու հավանականությունը 56% էր։
Հրատարակությունն զգուշացնում է, որ վարկանիշների այս փոփոխությունները պարտադիր չէ, որ նշանակի դեմոկրատների հաղթելու հնարավորությունների իրական նվազում։