Պապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնլ Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ Եսայան
Քաղաքականություն

Ալիևն ինչո՞ւ հուլիսյան քառօրյա մարտերի «տաք հետքով» պաշտոնանկ արեց հենց Մամեդյարով․ վերլուծաբան

Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Մամեդյարովը նախօրեին հայտարարել է, թե չարժե տածել պատրանք, որ Ռուսաստանը դուրս է գալու Կովկասից: Գրել է վերլուծաբան Հակոբ Բադալյանն ու հավելել։
 
«Ինչու՞ եմ նրա այդ միտքը համարում ուշադրության արժանի: Ի վերջո, այդ առնչությամբ տեսակետները շատ տարբեր են եւ Մամեդյարովն առաջին ու վերջին մարդը չէ, որ ասում է, թե Ռուսաստանը դուրս չի գա Կովկասից:

Կան մարդիկ պնդում են, որ հենց ինքը Ռուսաստանն էլ հեռանում է, մարդիկ կան, որոնք հակառակն են պնդում: Բայց, Մամեդյարովի պարագան արժանի է ուշադրության, քանի որ այդ միջոցով մմենք կարող ենք մի փոքր ընդլայնել մեր պատկերացումը 2020-ի իրադարձությունների վերաբերյալ, բացել դրա դիտանկյան մի նոր անկյուն: Ինքս թեմային անդրադարձել եմ դեռ այդ ժամանակ, այժմ պարզապես «վերհիշենք»:

Ե՞րբ պաշտոնանկ եղավ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: 2020 թվականի հուլիսի 16-ին: Ի՞նչ պահ, ինչ փուլ էր 2020 թվականի հուլիսի 16-ը: Հուլիսի 12-16-ին այսպես ասած տավուշյան մարտերն էին, որտեղ Ադրբեջանը կրեց անհաջողություն, ինչի հետեւանքով Բաքվում կազմակերպվեցին բողոքի մեծ ցույցեր: Եղավ Ալիեւի հայտնի հայտարարությունը, թե՝ ինձանից պահանջում եք պատերազմով «ազատագրել» մեր հողերը, բայց ոչ մեկդ պատրաստ չեք գնալ պատերազմ:

Տավուշյան իրադարձությունները իսկապես շատ ուշագրավ էին, ոչ սովորական, բազմաթիվ հարցեր առաջացնող: Ինքս, անդրադառնալով դրանց, հենց առաջին օրը ուշադրության եմ արժանացրել Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությանը, որն ավելի շատ ուղղված էր Ռուսաստանին եւ կարծես թե ուներ հետեւյալ տրամաբանությունը՝ «այս ի՞նչ եք անում»:

Ընդ որում, Թուրքիան արձագանքել է հենց հուլիսի 13-ի առավոտյան, երբ դեռ մի քանի ժամ առաջ էր եղել ըստ էության քառօրյա մարտերի բռնկումը՝ հուլիսի 12-ի երեկոյան:

Ահա այդ համատեքստում, Ալիեւը հուլիսի 16-ին պաշտոնանկ է անում Մամեդյարովին: Ուշադրության արժանացնենք, ըստ էության քառօօրյա ռազմական անհաջողությունից հետո նա պաշտոնանկ է անում ոչ թե պաշտպանության նախարար կամ ԶՈՒ ԳՇ պետ, այլ՝ արտգործնախարար:
 
Արտգործնախարար, որն այդ պաշտոնին էր դեռեւս 2004 թվականից, փաստացի ուղեկցել էր իրեն նախագահական ժամկետի ըստ էության հենց սկզբից: Իսկ Մամեդյարովը Ադրբեջանի ԱԳՆ-ում է դեռեւս ադրբեջանական ԽՍՀ շրջանից՝ 1982 թվականից: Այյսինքն, բավականին նշմարելի է հետագիծը՝ Մամեդյյարովը սովետական, ըստ էության՝ սովետա-ռուսական կադր է:

Եվ հարց է առաջանում, Ալիեւն ինչու՞ հուլիսյան քառօրյա մարտերի «տաք հետքով» պաշտոնանկ արեց հենց նրան: Արդյո՞ք դա քայլ չէր Ռուսաստանի դեմ, գուցե իհարկե արված Թուրքիայի պահանջով: Հենց դրա համար եմ հիշատակում, եւ այն ժամանակ էլ ուշադրության եմ արժանացրել Թուրքիայի ԱԳՆ աննախադեպ օպերատիվ հայտարարությանն այդ օրերին:

Արտգործնախարար նշանակվեց Բայրամովը, մարդ, ըստ էության «ոչ մի տեղից», այսինքն արտաքին քաղաքականության հետ կապ չունեցած: Այդ նշանակման առիթով էլ դեռ այն ժամանակ գրեցի, որ ըստ ամենայնի Ալիեւին արցախյան հարցում այլեւս «պետք չէ արտգործնախարար»,-գրել է Հակոբ Բադալյանը»: