Ադրբեջանում կաշառակերության համար կալանավորվել է ևս մեկ զինկոմ
Ադրբեջանում ձերբակալվել է զորահավաքային և զորակոչի պետական ծառայության Խոջավենդի շրջանային բաժանմունքի ղեկավար, մայոր Սադիկ Ալիևը։ Հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Սադիկ Ալիևը մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։ Գործը քննվում է Զինվորական դատախազությունում։