Հունգարիայի վարչապետը ցնցված է ԵԽ-ում քննարկումների ցածր մակարդակից
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Սանկտ Պետերբուրգի միջազգային գազային համաժողովի շրջանակում հայտարարել է Եվրամիության մասնակիցների շրջանում քննարկումների ցածր ինտելեկտուալ մակարդակի մասին, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի հակամարտությանը:
Մասնավորապես, Սիյարտոն լրագրողներին ասել է, որ ԵՄ-ում այս հարցի շուրջ մեծ տարաձայնություններ կան, սակայն քննարկումների ինտելեկտուալ մակարդակը, ցավոք, այնքան էլ բարձր չէ․
«Եթե դուք պաշտպանում եք խաղաղության կողմնակիցների դիրքորոշումը, - ընդգծել է Հունգարիայի նախարարը, - ապա բախվում եք ոչ թե հակափաստարկների, այլ ուղղակի հարձակումների, մեղադրանքների և նույնիսկ ֆինանսական պատժամիջոցների»։
Նախօրեին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Եվրամիության համար կարևոր է փոխել Ուկրաինային վերաբերող ռազմավարությունը, հակառակ դեպքում Կիևը ջախջախիչ պարտություն կկրի հակամարտությունում: