Յոլյանի և Հովսեփյանի պաշտոնները վարձատրություն չէր. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հերքեց շրջանառվող այն լուրեը թե, Լևոն Յոլյանին նախարար, իսկ Հովհաննես Հովսեփյանին ՊԵԿ ղեկավար նշանակելը վարձատրություն էր «Այո»-ի շտաբում նրանց կատարած գործի համար:
«Թե պարոն Յոլյանը, թե պարոն Սիմոնյանը նախկինում էլ եղել են թե Հանրապետական կուսակցության, թե նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբների առանցքային դեմքեր», -ասաց Շարմազանովը` հավելելով, որ այս նշանակումները կապված են նրանց «պրոֆեսիոնալ գործառույթների հետ»:
Դիտարկմանը, թե ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի եկամուտները անհյատ ծագում ունեն, Շարմազանովը պատասխանեց. «Դրա համար կա բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով, և պարոն Հովսեփյանը իր հայտարարագրում ներկայացրել է այդ եկամուտների ծագումնաբանության օրինականությունը»: