Պապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնլ Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ Եսայան
Քաղաքականություն

Ինչի՞ կհանգեցնի իշխանության կողմից հայ եկեղեցու վրա հարձակումը․ քաղաքագետ

Քաղաքագետ Աղվան Պողոսյանը գրում է․

«Ինչի՞ կհանգեցնի իշխանության կողմից հայ եկեղեցու վրա հարձակումը։

Արդեն վեց ամիս է, ինչ «Սրբազան պայքար» շարժման ներկայացուցիչները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, ակտիվ քաղաքական պայքար են մղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը։Շարժումը ձևավորվեց այն բանից հետո, երբ 2024 թվականի ապրիլի 19-ին Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, Տավուշի մարզում սկսվեց սահմանազատման գործընթացը։ Հանրության ճնշող մեծամասնության համար նման գործարքը դավաճանություն է թվում, որը միայն մեծացնում է լարվածությունը հասարակության մեջ։

Պատմականորեն եկեղեցին ու հոգևորականները միշտ սերտ կապեր են ունեցել իրենց պետությունների ուժեղ առաջնորդների հետ: Հայ առաքելական եկեղեցու հակադրությունը ներկայիս իշխանությանը կարող է վկայել, որ Փաշինյանը կորցրել է վերահսկողությունը երկրի կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ եկեղեցու նկատմամբ։ Հասարակության շրջանում աճող դժգոհության պայմաններում, վարչապետը հայտնվել է ծանր կացության մեջ՝ հարկադրված մտնելով եկեղեցու հետ բացահայտ առճակատման մեջ։ Երրորդ հանրապետության գոյության ընթացքում սա աննախադեպ իրավիճակ է, երբ կրոնական առաջնորդները սկսում են զբաղվել քաղաքական ակտիվությամբ և ազդել հասարակական կարծիքի վրա:

Փաշինյանի շրջապատը Բագրատ սրբազանին կապում է Հայաստանի ներքին գործերին միջամտելու Ռուսաստանի փորձերի հետ՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին համարելով «ազդեցության գործակալներ»։ Խոսակցություններ կան, որ մայիսին վարչապետը երկու անգամ փորձել է ձերբակալել Բագրատ սրբազանին՝ գործընթացը համաձայնեցնելով ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի հետ։ Ի պատասխան Փաշինյանի գործողությունների և եկեղեցու ղեկավարությանը ռուսական գործակալներ համարելու փորձերին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նրան խորհուրդ է տվել «դադարեցնել Ռուսաստանը Հայաստանում բողոքի շարժման հետ կապելու քարոզչական փորձերը»՝ ընդգծելով, որ պատմականորեն նման միջամտության փորձերը միայն կարող են հանգեցնել իրավիճակի վատթարացմանը։

Հայ առաքելական եկեղեցին, ինչպես ցանկացած կազմակերպություն, ունի իր կարգավիճակը Հայաստանի Սահմանադրության մեջ, և իշխանությունները՝ փորձելով այն լուծարել, որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, կարող են բախվել իրավական հետևանքների։ Համեմատությունը Ուկրաինայի իրավիճակի հետ, որտեղ եկեղեցիներն ու ենթակառուցվածքները զավթվել են եկեղեցական կառուցվածքի փոփոխության գործընթացում, մատնանշում է Հայաստանի համար հնարավոր սցենարները։ Հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունները՝ սցենարիստները կարող են հարմարեցնել պլանը, սակայն հակամարտության էությունը կմնա անփոփոխ՝ Հայ Առաքելական Եկեղեցին զավթելու և այն նոր քաղաքական շահերին ստորադասելու փորձ։

Ինչ վերաբերում է համաշխարհային պատմության մեջ իշխանություն ունեցողների կողմից իրենց երկրների առանցքային կրոնական հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու փորձերին, հատկապես աճող դժգոհության և ռազմական ու սոցիալական հակամարտությունների պայմաններում, ժամանակակից աշխարհը բազմիցս բախվել է նմանատիպ ցնցումների։

Այսպիսով, 30-40 տարի առաջ ոչ ոք չէր հավատա, որ Ուկրաինայում կարգելվի օրինական ուղղափառ եկեղեցու գործունեությունը։

Ուկրաինայի ղեկավարությունը, որն իրեն համարում է եվրոպական ընտանիքի անդամ, իրական «սատանայական» հետապնդումներ է իրականացրել աշխարհի ամենամեծ կրոններից մեկի ներկայացուցիչների նկատմամբ։ Ուկրաինական ուղղափառ եկեղեցին այժմ ծանր ճգնաժամ է ապրում:

Վլադիմիր Զելենսկին մի տեսակ քարտ-բլանշ է տվել Ուկրաինայի անվտանգության ուժերին՝ ոչնչացնելու այն ամենը, ինչ կապված է եկեղեցու հետ։ Անվտանգության ուժերը հալածում են մետրոպոլիտներին, քահանաներին և ծխականներին ու հանգիստ խլում են եկեղեցուն պատկանող գույքը։ Երկրում Մոսկվայի պատրիարքարանի կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեությունը արգելող օրենքը, որն օգոստոսի վերջին ընդունվել էր Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից, ազատություն է տվել բազմաթիվ հակաքրիստոնեական տարրերի։

Ուժային կառույցները խուզարկություններ են սկսել անել, եկեղեցական կյանքին առնչվող գրքեր և կրոնական գրություններ են գտնում և դրա հիման վրա ձերբակալում են հոգևորականին՝ լկտիաբար եկեղեցուն մեղադրելով բիզնեսով զբաղվելու մեջ, ինչպես դա տեղի ունեցավ Կիև-Պեչորա Լավրայի մի մասում։ Այդ մասին լրատվամիջոցներին պատմել է Արտասահմանյան Ռուսական Եկեղեցու եպիսկոպոսների Սինոդի նախագահի առաջին տեղակալ, Բեռլինի և Գերմանիայի մետրոպոլիտ Մարկը (Արնդտ): Ըստ ուղղափառ եկեղեցու տեղեկատվական և կրթական բաժնի ղեկավար Նիժինի և Պրիլուցկի միտրոպոլիտ Կլիմենտի, Ուկրաինայի իշխանությունները կազմակերպել են Ուկրաինայի նորագույն պատմության մեջ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու հալածանքների ամենամեծ ալիքը: Պատճառաբանելով Ռուսաստանի հետ իր կապը՝ Ուկրաինայի տարբեր շրջանների տեղական իշխանությունները անմարդկային և անաստված որոշումներ են կայացրել՝ արգելելու Ուղղափառ եկեղեցու գործունեությունը։ Այժմ Ուկրաինայում շատերը հասկանում են, որ արգելքի պահը լավ չի ընտրված։ Երկրի բնակչությունը ծայրաստիճան հյուծված է,գտնվում է սոցիալ հոգեբանական ծանր վիճակում,անվերջ մոբիլիզացիա է, ենթակառուցվածքների մշտական ​​ընդհատումներ, իշխանությունները շարունակում են իրենց հեռուստաեթերներով «քնեցնել» մարդկանց։ Այս ամենը «ռուսական ամեն ինչի դեմ կռվելու» պատրվակով նյութ է ենթադրում։ Փաստն այն է, որ այժմ եկեղեցու ողջ ունեցվածքը պետք է անցնի պետության ձեռքը: «Ակտիվների» որոշ մասը՝ամենայն հավանականությամբ մեծ մասը, պարզապես կկորչի ճանապարհին։ Դասական առումով սա կոչվում է պետական մակարդակով թալան։Սա հասկանում են բոլորը, բայց հասարակ քաղաքացիները ոչինչ անել չեն կարող։

Փաստորեն, երկրում այժմ մասնավորեցում է իրականացվում ոչ թե գործարանների ու ձեռնարկությունների, այլ տաճարների ու եկեղեցիների, և դա արտոնված է պետական ​​մակարդակով։ Հիմա անհավանակա՞ն է թվում, որ Հայ առաքելական եկեղեցին կհալածվի Հայաստանում։Մի՞թե դա այդքան անիրատեսական է: Հայաստանում քրիստոնեության գիտակից, մոլեռանդ ու անողոք թշնամիներն ավելի քան բավարար են, այն էլ ամենաբարձր մակարդակով ։Կարծում եմ կարիք չկա մատնանշել պետական ապարատում բարձր պաշտոններ զբաղեցնող աղանդավորական կառույցների ներկայացուցիչներին։ Եվ նրանք, ինչպես իրենց ուկրաինացի համախոհները, վայելում են միջազգային շատ ազդեցիկ ուժերի աջակցությունը։

Ժամանակը չէ՞, որ մենք էլ մտածենք, թե ի՞նչ ենք անելու, եթե վաղը հայտնվենք հալածյալի կարգավիճակում և ինչպես չընկնենք «գեոքաղաքական խաղերի» ծուղակը»։