Ռյուտեն չի պատասխանել՝ արդյոք ՆԱՏՕ-ն կպաշտպանի Իսրայելի երկինքը
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն խուսափեց պատասխանել Իսրայելի օդային տարածքի պաշտպանությանը դաշինքի հնարավոր մասնակցությանը Իսրայելի և Իրանի միջև ուղիղ հակամարտության դեպքում:
Sky News-ի լրագրողը հարցրել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարին, թե արդյոք նա ենթադրում է, որ դաշինքը պետք է դեր խաղա Իսրայելի օդային տարածքը պաշտպանելու հարցում Իրանի հետ ուղղակի ռազմական հակամարտության դեպքում:
Ի պատասխան այդ հարցի Ռյուտեն նշել է. «Մենք չենք կարող ամեն ինչ լուծել»:
Այնուամենայնիվ, նա հավելել է, որ դաշինքի անդամներն ակտիվորեն ներգրավված են այս ճգնաժամը հաղթահարելու գործին: