Կարող էի ընդհանրապես չգալ․ եկել եմ դատարան՝ բարի կամք դրսևորելով ու մեկ նպատակով. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին (տեսանյութ)
«Հարգելի դատարան, ես ծանուցում եմ ստացել որպես մեղադրյալ ներկայանալու մասին։ Ես եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով։ Ըստ էության, ես կարող էի ընդհանրապես չգալ»,- Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատական նիստում դիմելով դատավոր Սարգիս Պետրոսյանին՝ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա ընդգծեց՝ եկել է մեկ նպատակով. ցույց տալու, որ չի վախենում դատարանից, արդեն քանի տարի է՝ դատարանների հետ շփվում է։
«Կարող էի գալ ու նստել ոչ թե այստեղ, այլ այնտեղ»,- ցույց տալով դատարանի դահլիճի աթոռները՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Նա առաջարկեց շտկել ծանուցումը, դատավորն ասաց՝ այս պահին որևէ շտկում չեն անելու։