Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ սադրանք կլինի. Լավրով
Ռուսաստանը ելնում է ՄԱԳԱՏԷ-ի գնահատականներից, որը նշաններ չի տեսնում, որ Իրանը փորձում է միջուկային խաղաղ զարգացման ծրագիրը տեղափոխել ռազմական դաշտ, սակայն Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ սադրանք կլինի:
Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք նախընտրում ենք առաջնորդվել փաստերով, գրեթե բոլոր երկրներում կան քաղաքական գործիչներ, խորհրդարանականներ, որոնք արտահայտում են դիրքորոշում, որը չի արտացոլում իրենց կառավարությունների գործնական ռազմավարությունն ու գիծը»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով, ինչ վերաբերում է իրերի իրական վիճակին, ՄԱԳԱՏԷ-ն, որն ուշադիր հետևում է Իրանի միջուկային ծրագրին, ոչ մի նշան չի տեսնում, որ Իրանը սկսել է իր միջուկային ծրագիրը տեղափոխել ռազմական մակարդակի: