Ռուսական բանակը շարունակում է նոր տարածքներ գրավել Ուկրաինայում
Ռուսները գրավել են Միռնոգրադ քաղաքի մոտ (Դոնեցկի մարզ) երեք բնակավայր՝ Նիկոլաևկա, Կրասնի Յար, Կրուտոյ Յար:
Այս մասին հայտնում են DeepState-ի վերլուծաբանները։
Ինչպես նշում են վերլուծաբանները, Նիկոլաևկան վերջին բնակավայրն է Միրնոգրադից առաջ։ Ուստի մոտ ապագայում քաղաքը հավանաբար կշրջափակվի:
DeepState-ն նշում է, որ հետագա առաջխաղացման համար, բացի հետևակներից և տեխնիկայից, ռուսները կարող են ակտիվացնել հրետանի, ավիացիա, ականանետեր և այլն տեխնիկա: