Իսրայելը hարվածել է Բեյրութում գտնվող բժշկական կենտրոններին. կան տասնյակ զոhեր և վիրավորներ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախների վրա Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տեղական քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը։
«Երկու թիրախային հարված է հասցվել Ռաս ալ-Նաբա և Նուայրի թաղամասերի շենքերին, որտեղ գտնվում էին Հեզբոլլահի բժշկական կենտրոնները»,- նշել է աղբյուրը։
Շտապօգնության մեքենաները շտապել են ավիահարվածներից տուժած շենքեր։ Նախնական տվյալներով՝ ավիահարվածի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 48-ը, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհերի թիվը հասել է 18-ի, իսկ վիրավորներինը՝ 92-ի։