Թուրքիան ծանր բեռ է դարձել ԱՄՆ-ի ու կոալիցիայի համար
Թուրքական կառավարության դաժան գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ Անկարայի ունեցած կապերն ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միապետական իշխանությունը Թուրքիային ամբողջությամբ հեղինակազրկել է այլ պետությունների աչքում:
Այս մասին գրում է The Independent-ը։ Վերջին հարցազրույցի ընթացքում Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան Ունալ Չեվիքոզը հայտարարել է, որ այժմ ԱՄՆ-ն ու միջազգային կոալիցիան Անկարային արդեն ոչ թե որպես օգնական են ընկալում, այլ ավելի շուտ, որպես ծանր բեռ։
«Երկիրը վերջնականապես կորցրել է իր տեղը՝ որպես տարածաշրջանի կարևոր խաղացող, որը կարող է օժանդակել հակամարտությունների լուծմանը»,- ասել է նա։