Իսրայելը Գազայի հատվածում հարվածել է փախստականներով դպրոցին. կան զոհեր և վիրավորներ
Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հատվածի կենտրոնական Դեյր ալ-Բալահից արևմուտք գտնվող Ռուֆայդա բնակավայրի դպրոցի վրա, որտեղ փախստականներ են ապրում։
Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։
Հարձակման հետևանքով 27 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Նշվում է, որ զոհերի և վիրավորների թիվն ամեն պահի ավելանում է, քանի որ փլատակների տակից դուրս են բերվում նոր դիակներ և վիրավորների:
Ընդգծենք, որ Իսրայելը գրեթե ամեն օր հարվածներ է հասցնում փախստականների ճամբարներին: