Իսրայելը uպանել է «Հըզբոլլահի» երկու հրամանատարներին
Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» երկու հրամանատարների մահվան մասին։
Ըստ բանակի մամուլի հաղորդագրության՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը Հուլա շրջանում սպանել են Հեզբոլլահի հրամանատար Ահմեդ Մուստաֆա ալ-Հաջ Ալիին, ով պատասխանատու էր իսրայելական Կիրյաթ Շմոնա ուղղությամբ զենիթահրթիռների արձակման համար։
Հաղորդվում է նաև, որ մեկ այլ հարձակման ժամանակ սպանվել է Մեյս Ջաբալ շրջանի հրթիռային բաժանմունքի հրամանատար Մուհամմադ Ալի Համդանը։ Նա ղեկավարել է հակատանկային հարձակումները հյուսիսային Իսրայելի բնակեցված տարածքների վրա։
Բացի այդ, գիշերն իսրայելական օդանավերը գրոհել են զինամթերքի պահեստները և Հըզբոլլահի այլ ռազմական օբյեկտները Բեյրութում և հարավային Լիբանանի այլ շրջաններում, ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: