Հըզբոլլահը հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա
Հըզբոլլահը 360 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որից մոտ 220-ը հասել է Իսրայելի տարածք:
Այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը Կարմիր ծովում որսացել են անօդաչու թռչող սարք, որը չի հատել սահմանը, գրում են իսրայելական լրատվամիջոցները։
Զուգահեռաբար Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին և ոչնչացրել այնտեղ գտնվող Հեզբոլլահի ներկայացուցչին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։