Իսրայելը հարձակում է իրականացրել Սիրիայում գտնվող իրանական գործարանի վրա
Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Սիրիայի Հոմս նահանգում գտնվող իրանական ինժեներական գործարանի ուղղությամբ:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Հեսյա արդյունաբերական քաղաքի տնօրեն Ամեր Խալիլին։
Ըստ Խալիլի՝ Իսրայելն ավիահարված է հասցրել Հեսսիայում տեղակայված իրանական Saba ինժեներական գործարանին։
Ըստ նախնական տեղեկությունների` գործարանը վնասներ է կրել: Զոհեր և վիրավորներ չկան: