«Միլթոն» աղետալի փոթորիկը շարունակում է հարվածներ հասցնել. կան մեծ թվով զոհեր և ավերված տներ
«Միլթոն» փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափ ու հարվածել ափամերձ շրջաններին: Այս մասին հայտնում է CBS-ը՝ հղում անելով ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնին։
Աղետը հասել է նահանգի արևմտյան ափին Սիեստա Քիի մոտ՝ Ֆլորիդայի մայրցամաքին գրեթե հարակից կղզուն: Երբ փոթորիկը հարվածել է ափամերձ տարածքներին, նրա ուժգնությունը եղել է մոտ 193 կմ/ժ արագությամբ։
Փոթորիկների կենտրոնը զգուշացրել է մոտակա բնակիչներին պատսպարվել:
Բնական աղետների պատճառով Ֆլորիդայում առանց էլեկտրականության մնացած մարդկանց թիվը գերազանցել է 1 միլիոնը, ավերվել է 125 տուն:
Փոթորիկի հետևանքով զոհվածների թիվը հասել է 270 մարդու: