Տիգրան Լ. Պետրոսյանը՝ առաջատարների թվում. «Աերոֆլոտ օփեն 2016»
Երեկ կայացան «Աերոֆլոտ Օփենի» երկրորդ տուրի հանդիպումները: Փառատոնի գլխավոր՝ «A» մրցաշարում հանդես եկող Տիգրան Լ. Պետրոսյանը հաղթեց գրոսմայստեր Ալեքսանդր Մոիսեենկոյին և 4 այլ շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
2-րդ տուրը հաջող էր նաև պատանի միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանի համար: Մեր շախմատիստը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող հանրահայտ գրոսմայստեր Բորիս Գելֆանդի հետ:
«B» մրցաշարում հանդես եկող Դավիթ Գևորգյանը տոնեց երկրորդ հաղթանակը: