ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է բանակցել գերիների փոխանակման շուրջ
ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունը որևէ իմաստ չի տեսնում գերիների փոխանակման շուրջ բանակցություններում մինչև հրադադարի հաստատումը և իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի հատվածից:
Այս մասին RIA Novosti-ին ասել է Լիբանանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչ Այման Շանաան։
«Ցանկացած պայմանավորվածություն պետք է սկսվի հրադադարի ամբողջական և անհապաղ դադարեցմամբ և իսրայելական զորքերի դուրսբերմամբ Գազայից: Մինչ այդ, իմաստ չունի խոսել գերիների փոխանակման գործարքի մասին: Թող շարունակեն մտածել, որ դիմադրությունը թույլ է, բայց դեռ կան շատ ճակատներ, որոնք կարող են դաս տալ թշնամուն», - ասել է Շանաան: