Զաքարյանը տապալվելու է, սև ագռավի վերջին երգն է լինելու. սպանված կուրսանտի հայր. (տեսանյութ)
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով անցավ հերթական դատական նիստը: Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատբժշկի ցուցմունքով `ապացուցվում է, որ իր որդին ինքնասպան չի եղել: Արկադի Բարսեղյանը նշեց, որ զարմանում է, թե ինչպես Գնել Թևոսյանի պաշտպանը` Արա Զաքարյանը պնդում, թե իր որդին ինքնասպանություն է գործել:
«Հենց Գնելն է այդ ամենը արել` խեղդել, դրա համար էլ Արա Զաքարյանը փորձում է նման վարկած առաջ տանել: Նույն հարցերը անընդհատ տալիս է, պաշտպանական այսպիսի դիրքով տապալվելու է, սև ագռավի վերջին երգն է լինելու»,-ասաց նա:
Արկադի Բարսեղյանը նաև ընգծեց, որ այսպիսի մարտավարությամբ Գնել Թևոսյանը և նրա պաշպանը հայտնվելու են փակուղում:
Մանրասները` տեսանյութում