Պարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. ԹրամփՋերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր և կորցրեց տարածքներ. Հակոբ ԲադալյանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավորԲորիս Ջոնսոնին տեղափոխող գնացքը հեռացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից րոպեներ առաջՆԳ նախարարը մրցանակ է հանձնել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի լավագույն թիմինՊապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնլ Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Քաղաքականություն

Եթե առ այսօր չեն «խժռել» Հայաստանը՝ դա ՌԴ և Իրանի ունեցած հարավկովկասյան շահերի պատճառով է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.

«Մասնագետները պնդում են, որ Եվրոպան՝ տեխնոլոգիաների ոլորտում գնալով հետ է մնում ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Չինաստանից: Ժամանակակից Եվրոպան չունի նաև հստակ քաղաքական պատասխաններ իր իսկ առջև ծառացած մարտահրավերների մեծ մասի համար։ ԵՄ անդամ երկրների դեմոգրաֆիական, սոցիալ-տնտեսական և էթնո-քաղաքական իրավիճակը, որոշ վերլուծաբանների թույլ է տալիս եզրակացնել, որ ապագայում Եվրոպային սպասում է աշխարհի «հարմարավետ ծերանոցի» կարգավիճակը: Համաշխարհային արդի զարգացումների վրա ազդեցության տեսանկյունից նույնպես, Եվրոպան աստիճանաբար հայտնվում է աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների հետնամասում, ոչ թե առաջնագծում:

Ավտանգության և կայուն խաղաղության առումով ԵՄ-ի հարևան տարածաշրջանները սկսել են զգալի վտանգ ներկայացնել: Թուրքիան ընդլայնում է իր հավակնությունները Կովկասից մինչև Լիբիա՝ չմոռանալով Կիպրոսի և Հունաստանի տարածքային ջրերի մասին։ Մերձավոր Արևելքում՝ Իրանը հեռու չէ աշխարհի «միջուկային ակումբին» միանալու հեռանկարից։ Լիբիան՝ Քադաֆիի տապալումից հետո այդպես էլ չվերականգնվեց, իսկ Թունիսն ու Ալժիրը խճճվել են ավտորիտարիզմի, իսլամացման և ժողովրդավարության ձգտումների միջև: Բացի այդ, Մաղրիբից դեպի հարավ, մայրցամաքային Աֆրիկայում, մոտակա տասնամյակներում բնակչության ակնկալվող կրկնապատկումը վկայում է Եվրամիության վրա միգրացիոն հոսքերի և ծանրաբեռնվածության կտրուկ աճի մասին: Այս ամենին եթե ավելացնենք Եվրոպական մայրցամաքում իսլամադավան բնակչության աճի տեմպերը, ապա քրիստոնեական արժեքների վրա հենված և ժողովրդավարության ջատագով եվրոպական քաղաքակրթության ոչ հեռու ապագան կդառնա խիստ անկանխատեսելի:

Արդի աշխարհաքաղաքական ռիսկերին դիմակայելուց զատ, Եվրոպան պետք է կարողանա լիարժեք մասնակցի նաև գալիք տեխնոլոգիական հեղափոխությանը։ Առաջին հայացքից ԵՄ-ն կարծես թե ունի դրա համար անհրաժեշտ գիտական ռեսուրսները։ Սակայն մասնագետները գտնում են, որ իրականում դա այդպես չէ. ավելի ու ավելի շատ հետազոտողներ, տեխնոլոգներ և ինժեներներ են մեկնում ԱՄՆ, Հնդկաստան կամ Չինաստան, որտեղ, բիզնես ստեղծելու և զարգացնելու համար գտնում են անհրաժեշտ ֆինանսավորում և բարենպաստ միջավայր։

Բազմաթիվ մարտահրավերների հետ միասին եվրոպացիները պետք է միաժամանակ լուծեն նաև իրենց ներքին խնդիրները: Գերմանիան այժմ կրում է Ուկրաինայի հակամարտության հիմնական ծանրությունը, միջուկային էներգետիկայից հրաժարվելու հետևանքներն ու Չինաստանի զարգացող արդյունաբերության հետ մրցակցությունը: Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և մի շարք այլ եվրոպական երկրների քաղաքական համակարգերը սկսել են կրել ինչպես պոպուլիզմի և այնպես էլ աջակողմյան ուժերի ակտիվացման արդյունքում ստեղծված անկայունության հետևանքները։

Իր հերթին, թուլացող Ֆրանսիան, հավանական է, որ կընկղմվի ներքաղաքական բարդույթների մեջ, որն ամենայն հավանականությամբ կձգձգվի։ Արտաքին քաղաքականությունը պետության ներքին կարողությունների արտաքին պրոյեկցիան է և անկայուն կառավարությունով Ֆրանսիան, մեծ ցանկության դեպքում անգամ, դժվար թե շոշափելի օգտակարություն ունենա իր գործընկերների համար: ԵՄ շատ երկրներում, պոպուլիստական շարժումները (անկախ նրանից՝ հասնում են կառավարությանը, թե ոչ) պաշտպանում են ազգայնական գաղափարներ, որոնք հակասում են Բրյուսելի կողմից հռչակված համաեվրոպական սկզբունքներին, տնտեսական շահերին ու գաղափարներին:

Գլոբալ քաղաքականության մեջ պրոտեկցիոնիզմը վերադառնում է օրակարգ՝ լինի դա բացահայտ, ինչպես ԱՄՆ-ում, թե ավելի թաքնված, ինչպես Չինաստանում, որտեղ հնարավոր ամեն ինչ արվում է արդյունաբերական արտահանումը խթանելու համար: Այս համատեքստում, օրինակ՝ եվրոպական արևային մարտկոցների արտադրությունն ակնհայտորեն չի կարողանում հաղթահարել մրցակցությունը: Նույնը շուտով վերաբերելու է նաև էլեկտրական մեքենաների արտադրությանը: Իսկ էներգետիկ կախվածությունը, թանկ աշխատուժն ու նորագույն տեխնոլոգիաների կիրառման ցածր տեմպերը վնասելու են եվրոպական արդյունաբերական և արտահանման ներուժին: Այս խնդիրներն ավելի զգայուն են դառնում, երբ աճող ռազմական սպառնալիքների ֆոնին ԵՄ անդամ երկրները իրենց բյուջեներում ավելացնում են ռազմական ծախսերը՝ ի հաշիվ այլ ոլորտների:

Մեկ ամիս առաջ հրապարակվեց Եվրոպայի անհապաղ գործողությունների մասին, Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիի սպասված զեկույցը, որտեղ նա նշում է. «Մենք հասել ենք այն կետին, երբ առանց շտապ գործողությունների մենք ստիպված կլինենք վտանգել կամ մեր բարեկեցությունը, կամ մեր շրջակա միջավայրը կամ մեր ազատությունները»: Ավելի պարզ ազդանշան և զգուշացում ԵՄ ապագայի վերաբերյալ՝ հնարավոր չէ, սակայն Դրագիի զեկույցն առայժմ լռության է մատնվել ԵՄ անդամ երկրների քաղաքական համակարգերում: Կարծում եմ գլխավոր պատճառն այն է, որ գիտակցելով իրավիճակի լրջությունը, ԵՄ-ն այնուամենայնիվ իր մեջ չի գտնում համապատասխան վճռականություն՝ իրավիճակին համահունչ քայլեր անելու և քաղաքական պատասխանատվություն վերցնելու համար: Այսպես շարունակելու դեպքում, պոպուլիզմի ալիքն ավելի ու ավելի է տատանելու Եվրոպան ու քայքայելու նրա միասնական հեռանկարներն ու արժեքային համակարգը:

Այս խորը անորոշությունների, աշխարհաքաղաքական ու ժամանակագրական առումով ամենաանբարենպաստ իրավիճակում ՀՀ-ում կան խմբեր, որոնք չգիտես ինչու, կարծում են, որ հենց հիմա է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու ժամանակը: Այս գործընթացը քաղաքական իմաստով նույնիսկ չգիտեմ թե ինչպե՞ս անվանել, ֆանտազիա՞, ինքնախաբեությո՞ւն, թե երազանքի վնասակար ավանտյուրա:

ԵՄ-ն այսօր հաճույքով կազատվեր իր համար ավելորդ ծանրություններից: ԵՄ լոկոմոտիվ երկրներն անգամ չգիտեն, թե իրենց ապագան ի՞նչ տեսք է ունենալու: ԵՄ-ին ընդհուպ մոտեցած և վիզաներն ազատականացրած մեր հարևան Վրաստանը, գնահատելով համաշխարհային զարգացումների հավանական ընթացքը, հանուն իր ապագայի՝ այսօր փորձում է վերադառնալ ելման դիրք: ԵՄ-ն բացահայտ հակամարտության մեջ է ՌԴ հետ և մեղմ ասած՝ դժվար հարաբերություններ ունի Իրանի հետ: Եթե Թուրքիան և/կամ Ադրբեջանը, օգտվելով Նիկոլի բազմաթիվ սխալներից ու միտումնավոր դավադրություններից, առ այսօր չեն «խժռել» Հայաստանը՝ դա ՌԴ և Իրանի ունեցած հարավկովկասյան շահերի պատճառով է: Այս ամենը մի կողմ թողած՝ ամեն գնով խաղաղություն երազող, տնտեսության և եկամուտների գերակշիռ մասը ԵԱՏՄ հետ կապած մեր երկրում ստորագրահավաք են անում՝ ևս մեկ առիթ ստեղծեն նոր պատերազմի համար (ստորագրելով), թե՞ ո՛չ (չստորագրելով):

Կան «իսաններ», որոնք կարծիք լսելիս՝ հեղինակներին վերագրում են պրոռուսական կամ պրոարևմտյան գծի կողմնակիցներ: Ինձ համար կարևորը եղել և մնում է իմ պետության շահը, և միևնույն է, թե ո՞վ, ինչպե՞ս կմեկնաբանի: Դրանց պետք է մի կողմ թողնել և բաց տեքստով խոսել մեր ժողովրդի հետ: 2018թ-ից սկսած առ այսօր մեր ժողովուրդը խաբվում է: Խաբում են՝ ահռելի վնաս պատճառում, նորից խաբում, նորից տանում պատերազմ, նորից ահռելի վնաս պատճառում և այսպես շարունակ: Խաբում են՝ ասելով Արցախը Հայաստան է և վերջ և կործանում Արցախը: Խաբում են խաղաղություն ասելով, և աղետաբեր պատերազմներ բերում ժողովրդի գլխին: Խաբում են անկախություն ասելով ու կուլիսներում հեզաճկուն կատարում են Ադրբեջանի և այլ երկրների հակահայկական պահանջները: Հիմա էլ խաբում են Եվրոպա ասելով, որ հաջորդ օտար ռազմաճակատի համար պարարտ հող նախապատրաստեն...

Եվրոպայի հետ համագործակցությունը ոչ ոք չի չեղարկել և չի կարող չեղարկել: Համագործակցեք այնքան, որքան որ մեր երկրի ու ժողովրդի շահերից է բխում և գլխներիցդ մեծ գործեր մի բռնեք, որոնք ավելի են վտանգելու գոյություն չունեցող և թշնամու կամքից կախված անվտանգությունն ու քայքայման տանեն սոցիալ-տնտեսական համակարգը:

Դեռևս 2017թ.-ին նախագահ Սերժ Սարգսյանը բանակցել և գտել էր ԵՄ-Հայաստան համագործակցության լավագույն բանաձևը՝ իր ղեկավարած երկրին տալով ԵՄ հետ համագործակցության հնարավոր լավագույն պայմաններ ու հեռանկար: Դա Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է (CEPA), որը կարելի է ասել, լավագույն մոդելն էր Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության համար: Եվ եթե այս ապաշնորհ ու ազգադավ կառավարիչները կարողանային այն ծառայեցնել Հայաստանի շահերին՝ այսօր գուցե այս ողբերգական իրավիճակում երկիրը չգտնվեր»: