Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, կազմել է 387.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.49 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 425.54 դրամ (աճել է 1.27 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.44 դրամ (աճել է 2.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.02 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 416-422 դրամով, վաճառվում է 427-433 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.56-4.01 դրամով, վաճառվում է 4.06-4.54 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 485 դրամով, վաճառվում՝ 388.5 դրամով:
Եվրոն գնվում է 423 դրամով, վաճառվում է 427-428 դրամով:
Ռուբլին գնվում է 3.97-3.98 դրամով, վաճառվում է 4.07-4.08 դրամով: