Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ Ոսկանյան
Հասարակություն

Արցախցիների կենսական խնդիրները կունենան հստակ ու արդյունավետ լուծումներ. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը գրել է.

«Արցախցիների կենսական խնդիրները կունենան հստակ ու արդյունավետ լուծումներ։

Հոկտեմբերի 8-ին խորհրդակցություն անցկացրի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների, ՀՀ Միասնական սոցիալական ծառայության Սևանի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի և Գավառի տարածքային կենտրոնների տնօրենների, մարզի համայնքների ղեկավարների տեղակալների, ՀՀ ՆԳ նախարարության անձնագրային ծառայությունների ներկայացուցիչների հետ։
 
Խորհրդակցությանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։
 
Խորհրդակցության սկզբում ներկայացրի ՀՀ ՏԿԵ նախարարին կից հասարակական խորհրդի ստեղծման նպատակը, ապա անդրադարձա այդ խորհրդի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների համար սահմանված լիազորություններին, որոնք շաղկապվում են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպումների կազմակերպման, ի հայտ եկած խնդիրների վերհանման, դրանց արձանագրման և տարբեր գերատեսչություններ ներկայացնելու միջոցով լուծում տալու գործընթացներին։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներն արդեն ունեն աշխատասենյակներ։ Նրանք այժմ կապող օղակ են հանդիսանում պետական մարմինների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների միջև, որպեսզի վերհանվեն նրանց հուզող բոլոր խնդիրները, մեկառմեկ քննարկվեն ու ներկայացվեն կառավարության ու պատկան մարմինների ուշադրությանը՝ դրանց լուծում տալու նպատակով։
 
Միաժամանակ հասարարակական խորհրդի անդամները կարող են համայնքապետարանների հետ համագործակցությամբ կազմակերպել հանդիպումներ կամ քննարկումներ՝ պետության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերի իրազեկման նպատակով կամ այլ կարևոր ու առաջնահերթ խնդիրների դեպքերում։
 
Հասարակական խորհրդի ներկայացուցիչները մշտապես պետք է կապի մեջ լինեն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, ՄՍԾ տարածքային կենտրոնների, անձնագրային բաժինների հետ՝ վեր հանվող ամեն մի խնդրի ներկայացման ու քննարկման նպատակով։ Ու վստահ եմ, որ մեր համատեղ ու հետևողական աշխատանքը կտա ցանկալի ու տեսանելի արդյունք։
 
ՀՀ ՏԿԵ նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները հասցեներով փոխանակվեցին ՀՀ Միասնական սոցիալական ծառայության Սևանի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի և Գավառի տարածքային կենտրոնների տնօրենների, մարզի համայնքների ղեկավարների տեղակալների, ՀՀ ՆԳ նախարարության անձնագրային ծառայությունների ներկայացուցիչների հետ՝ մշտական ու հետևողական աշխատանք ծավալելու նպատակով։
 
Մենք պետք է հասնենք նրան, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները սկսեն ապրել միանգամայն բնականոն կյանքով, մինչև վերջ ինտեգրվեն մեր հասարակությանը, տուն ու աշխատանք գտնեն մեր մարզում։ Գեղարքունիքի մարզն ունի գյուղատնտեսական, զբոսաշրջային, շինարարական աշխատանքների մեծ պոտենցիալ, որտեղ իրենց արժանի տեղը կարող են գտնել մեր հայրենակիցները, իհարկե, ՀՀ ՏԿԵ նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների ու մեր գործադրելիք համատեղ ջանքերի շնորհիվ»։