Ձեզ մոտ կա՞ն շան պես քայլող երեխաներ. Լավրովը՝ Միրզոյանին ու Արսենյանին (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերների հետ քննարկել է կվադրոբերներին՝ երեխաներին, որոնք շան պես են հագնվում։
«Սա նոր շարժում է»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ այն հիմա շատ տարածված է։
«Ձեզ մոտ կա՞ն կվադրոբերներ։ Երեխաները շան դիմակ են հագնում։ Դա հիմա ամենագլխավոր նորություններից է։ Քայլում են ինչպես շունը»,- ասել է Լավրովը։
Զրույցի տեսանյութի այս հատվածը հայտնվել է ռուսական տելեգրամ ալիքներում։
Նշենք, որ կվադրոբեր անվանում են այն մարդկանց, որոնք փորձում են նմանվել ինչ-որ կենդանու՝ կատվի, շան, աղվեսի և այլն։ Որպեսզի արտաքինով նման լինեն, հագնում են դիմակներ, ամրացնում պոչ ու հագուստի այլ տարրեր։