Պուտինն Ալիևին հրավիրել է մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը բանակցություններ են վարել Կրեմլում։
Հանդիպման սկզբում ՌԴ ղեկավարն ասել է, որ իր գործընկերոջ հետ արդեն քննարկել է երկկողմ հարաբերությունները։
«Ես և նախագահը խոսեցինք, այսպես ասած, դեմ առ դեմ: Երեկ երեկոյան, դեռ ոչ պաշտոնապես, այսպես թե այնպես, մենք դեռ անդրադարձել ենք մեր երկրների հարաբերությունների ներկա վիճակին վերաբերող հարցերին։ Կցանկանայի անմիջապես նշել, որ հարաբերությունները դրական են զարգանում»,- պարզաբանել է Պուտինը։
Նա նշել է, որ բազմաթիվ հետաքրքիր նախագծեր են ի հայտ եկել էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։
Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարն անձամբ է իր գործընկերոջը հրավիրել հոկտեմբերի 23-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։