Ռուսական բանակը ևս երկու գյուղ է գրավել
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի ժողովրդական հանրապետության երկու բնակավայր, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հարավային խմբավորման ստորաբաժանումների ուժերը շարունակել են առաջխաղացումը հակառակորդի պաշտպանության խորքերում և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Զորյանոյե պեռվոյե գյուղը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]()
Զորյանոյե պեռվոյե գյուղը տեղակայված է Գորնյակից դեպի հարավ-արևելք 2 կիլոմետր հեռավորության վրա:
Միևնույն ժամանակ «Վոստոկ» խմբավորումը գրավել է Զոլոտայա Նիվա գյուղը:
![]()