Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինեն
Մամուլ

Շարժումը կհաջողի, երբ կարիերիստ գյադեքն ասպարեզից հեռանան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է

Հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Սրբազան շարժման հանրահավաքը, որից հետո քաղաքացիները՝ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, երթով գնացին Սահմանադրական դատարան։ ՍԴ-ի դիմաց փակեցին Բաղրամյան պողոտան։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ հաջորդ հավաքը լինելու է հոկտեմբերի 9-ին՝ ՀՀ դատախազության շենքի մոտ, որտեղ կհայտարարվի հետագա անելիքների մասին։ 


Հանրահավաքի մասին իր տպավորությունները մեզ ներկայացրեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Ես տեսնում եմ, որ ամենակարեւորը պահպանված է, դա պայքարի հիմնական կորիզն է, որն այնքան էլ մեծաթիվ չէ, սակայն, ամեն դեպքում, կա եւ պատրաստ է այս փուլում ինչ-որ չափով դժվարություններին, որոշ չափով էլ շոգեքարշի դեր տանելուն, որպեսզի լայն շրջանակներն ավելի ակտիվանան: Երեկվա հանրահավաքից ամենակարեւոր տպավորությունս այն է, որ այդ ուժը կա: Մյուս կողմից՝ մեզ համար այդքան սպասելի ակտիվությունը չկա, բայց կա մեծ ակտիվություն գեներացնելու համար մշակված մարտավարություն: Ըստ էության, վերջին երկու հանրահավաքները հիմնականում միտված էին այդ մարտավարությունը կյանքի կոչելուն, այսինքն` ամեն հնարավոր բան անել, որպեսզի հասարակությունն ակտիվանա: Որոշակի թիրախներ են այժմ ընտրվել` Հ1-ը, Սահմանադրական դատարանը: Սրանք ինքնին փողոցը «տաքացնելու» գործընթացներ են: Լիահույս եմ, որ ամեն ինչ արդյունավետ կլինի, եւ պայքարի կորիզը կկարողանա իր ետեւից տանել ավելի շատ մարդ: Երեկ ՍԴ-ում էին, այդտեղ խնդիրը շենքը չէ, խնդիրն իրավիճակը հանրայնացնելն է: Սահմանադրական դատարանը կայացնում է հակապետական որոշումներ, եւ հենց դրա համար էլ այդ կառույցն ընտրվեց որպես թիրախ: Իմ գնահատմամբ, սա ավելի շատ տեխնոլոգիական քայլ էր՝ լայն մասսաներին գեներացնելու համար: Այս պահին ակնհայտ է, որ հանրությունը պետք է գեներացվի, բայց դրա համար հարկավոր են կոնկրետ թիրախներ: Թեկուզ փոքր ակցիաներ կարող են լինել, բայց կարեւորը, որ արդյունքներ արձանագրվեն: Հ1 մտնելը` չգիտեմ, շատերը կարող են փոքր հաղթանակ անվանել, սակայն դա պրոցես էր, որն ունեցավ արդյունք: Դա կարող է մեծ զանգվածներին փողոց հանել: Կարծիք կա, որ նախկին նախագահներն են մեղավորը, սակայն ես այդ մտքի հետ համաձայն չեմ: Բագրատ սրբազանն էլ ակնարկեց, որ Միքայել սրբազանի տեսակետը չի կիսում: Ես էլ չեմ ընդունում այդ մոտեցումն ու գնահատականները: Բարձրաստիճան հոգեւորականին հարիր չէ նախկին իշխանությունների ստվերի դեմ պայքարելը: Բագրատ սրբազանի հորդորն էր, որ չհայհոյեն Աջապահյանին, բայց չեմ կարող չքննադատել նրա ասածները: Միքայել սրբազանի մոտեցումները նիկոլականության փոքրիկ դրսեւորումներ էին: Կարծում եմ, որ լայն զանգվածների չներգրավվելն ամառային հանգիստն էր: Մարդիկ ամռանը պասիվացան, հետո գուցե սխալ մշակում եղավ: Մարդկանց մոտ ինչ-որ հանգստություն կա, բայց պետք է գիտակցել՝ կա՛մ պետք է դավաճան իշխանությունների դեմ պայքարել, կա՛մ համակերպվել այն դավաճանությունների հետ, որոնք տեղի են ունեցել»:

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ այս թեմային անդրադառնալով՝ նշեց. «Շատ մեծ է ժողովրդի մի անտինիկոլ հատվածի տեսակետի գայթակղությանը տրվելը եւ ասելը, որ դժգոհ եմ: Մարդիկ ասում են, որ ամեն անգամ գալիս են միտինգի, եւ ոչինչ չի փոխվում: Ես այսպես չէի ասի, որովհետեւ, ի տարբերություն այդ անտինիկոլ հատվածի, որն այսօր` հենց հիմա, հրատապ քայլեր է ակնկալում, գիտակցում եմ, որ գործ ունենք մի իշխանության հետ, որն իշխանություն չտալու համար ամեն ինչի պատրաստ է, անգամ պատրաստ է Ալիեւի հետ գործարքի գնալու: Օրեր առաջ Ալիեւը հրապարակավ կրկին նվաստացման ծիսակարգ մատուցեց՝ պահանջելով, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն այն բոլոր մարդիկ, զինվորականները, որոնք իբր թե ռազմական հանցագործություն են կատարել: Ի դեպ, միջազգային ատյաններում Ադրբեջանը մի ցուցակ է շրջանառում, որտեղ կա նաեւ իմ անունը: Կան նաեւ Սեյրան Օհանյանի եւ նախկին նախագահների անունները: Ալիեւը պահանջելու է մեզ ենթարկել քրեական պատասխանատվության: Ես՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ստրասբուրգում, պատերազմի օրերին կոչ եմ արել ռմբակոծել ջրամբարն ու գազատարը: Ինձ դիտարկել են որպես տեռորիստական կոչեր անող: Առաջին հայացքից թվում է՝ դե, Ալիեւն է, ինչ անուն կցանկանա, կգրի, նույն քմծիծաղով էլ վերաբերվում էին այդ մարդիկ, որ Ալիեւը դատարկելու է Արցախը: Մեզ ասում էին` մի թանձրացրեց գույները, բայց տեսա՞ք, որ Ալիեւն իր ասածներն արեց: Համոզված եմ, որ եթե Նիկոլը մնա իշխանության, Ալիեւն իր այս մի ցանկությունն էլ է կատարելու: Գործ ունենք մի իշխանության հետ, որը կարող է կրակել իր ժողովրդի վրա, դրա նախանշանները տեսանք հունիսին: Խաղաղ ակցիայի ժամանակ կիրառվեց նռնակ, որը պետք է կիրառվի միայն ռազմական հանցագործների վրա: Արտաքին ազդեցությունն էլ կարեւոր է: Ռուսաստանն ուզում է հազար տեղից իր հետույքը պատռի ու ասի, որ չի սատարում Նիկոլ Փաշինյանին, ես պնդում եմ, որ Նիկոլին սատարում է նաեւ Ռուսաստանը: Կա Ռուսաստան-Արեւմուտք կոնսենսուս, որ առայժմ Նիկոլը պետք է մնա: Ցանկացած հոգեբան կարող է նաեւ փաստել, որ հետպատերազմական իրավիճակում ապատիկ վիճակում է գտնվում պատերազմով անցած ժողովուրդը: Այնպես որ, ցանկացած ընդդիմադիր շարժման առջեւ դրված են գրեթե անլուծելի խնդիրներ: Մի դեպքում դրանք կարող են լուծվել, երբ փողոցում հարյուր հազարներով մարդիկ լինեն, իսկ մենք, ցավոք, նման պատկեր չունենք, որովհետեւ ապատիկ վիճակ է: Եթե ինձ հարցնեք` դժգո՞հ եք, կպատասխանեմ` այո, բայց եթե հարցնեք` ի՞նչ կարող եմ անել Սրբազանի փոխարեն, չեմ կարող Ձեր հարցին պատասխանել: Եթե ես էլ լինեի նրա փոխարեն, ես էլ պետք է դանդաղ, համբերատար մաշեցնեի այս իշխանության «բոլտերը»: Այս պահին, ցավոք, այլ տարբերակ չկա: Ես մարդկանց հետ շատ եմ շփվում, մարդիկ կարծում են, որ մայիսի 9-ն էր այն կարեւոր օրը, երբ կարող էր իշխանափոխություն տեղի ունենալ: Ես էլ մասամբ համաձայն եմ այդ տեսակետի հետ: Բայց, մի կողմից էլ, եթե բախում լիներ, Նիկոլը կրակելու էր, նրա համար լրիվ մեկ է` 10 հոգի կմեռնի, 20, թե մի քանի հազար: Նրա արտաքին տերերը նման դեպքերում լեգիտիմացնելու են պրոցեսը, ինչպես ԱՄՆ դեսպանը հունիսի 12-ի մեղքը ցուցարարների վրա բարդեց: Այս իրավիճակը լուծելի է, եթե քաղաքական ուժերի միջեւ լինի կոնսենսուս` ռեժիմին հեռացնելու: Կային ուժեր, որոնք հարում էին Սրբազան շարժմանը, հետո բազարներ սկսվեցին` պաշտոնների մասով: Շատ ծիծաղելի է: Որսորդի ասած` որսում չհայտնված արջի մորթին սկսել էին բաժան-բաժան անել: Սա խնդիր է, Նիկոլն իր իշխանությունը պահելու համար «սմերտնիկ» է` կամիկաձե: Շարժումը կհաջողի, երբ կարիերիստ գյադեքն ասպարեզից հեռանան, գյադեք, ովքեր մշտապես` պապկաները ձեռքներին, կանգնում են բոլոր լիդերների կողքին եւ ամեն անգամ հայտնում իրենց դանդալոշ հայտնի «ճշմարտությունները»: Բայց դրանք առաջին իսկ «խլապուշկայի» ժամանակ պայթում են եւ խլուրդի նման գետնի տակ անցնում` հողը հետույքով փորելով»: