Էրդողանը հերթական անգամ Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ և վստահություն հայտնել, որ աշխարհը կարող է կանգնեցնել նրան:
«Ինչպես ժամանակին Հիտլերին կանգնեցրին մարդկության ընդհանուր ջանքերով, Նեթանյահուն և նրա սպանությունները կկանգնեցվեն ևս։ Իսրայելը վաղ թե ուշ կվճարի այն ցեղասպանության համար, որն իրականացնում է արդեն մեկ տարի։ 365 օր առաջ դեռ կենդանի էին մեր 50 հազար եղբայրներն ու քույրերը, որոնց մեծ մասը երեխաներ ու կանայք էին, նրանք դաժանաբար սպանվեցին։ Գազայում ավերվել են հիվանդանոցներ, տարբեր դավանանքների պաշտամունքի վայրեր, դպրոցներ։ Մեր մեջ այլևս շատ լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խաղաղության դեսպաններ չկան»,- գրել է Էրդողանը սոցցանցում։