Ադրբեջանը անտունների նոր խմբաքանակ է տեղափոխել օկուպացված Շուշի
Բաքվի Գարադաղի շրջանից օկուպացված Արցախի Շուշի քաղաք է մեկնել 16 ընտանիք (60 հոգի), որոնք նախկինում ժամանակավորապես տեղավորվել են Ադրբեջանի տարբեր շրջանների հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, կիսակառույց ու վարչական շենքերում։
Այս կապակցությամբ նրանք երախտագիտություն են հայտնել նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային:
Հաշվի առնելով այսօր մեկնածների քանակը, օկուպացված Շուշիում արդեն ապրում է 220 ընտանիքի (823 մարդ):