Փորձել են իրենց միջոցով մարել հրդեհը, հետո նոր զանգել են փրկարար ծառայություն․ Կամո Ցուցուլյանը մանրամասներ հայտնեց
Հրդեհը մեկուսացվել է, կատարվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ փրկարար-ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը՝ անդրադառնալով «Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի ընթացքին։
Նա նշեց, որ տուժածներ չկան։
«Նախնական տեղեկություններով, ըստ աշխատակիցների, հրդեհն առաջացել է էլեկտրական հոսանքից։ Փորձել են իրենց միջոցով հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել, հետո նոր զանգել են փրկարար ծառայություն»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ երբ հրշեջները ժամանել են դեպքի վայր՝ ներսում եղած մարդիկ արդեն իրենք դուրս էին եկել տարածքից։
Կամո Ցուցուլյանը նաև նշեց, որ 2,5 ժամից հետո է հաջողվել կրակը մարել.
«Տանիքին տեղադրված են արևային համակարգեր՝ իրենց կուտակիչով, դրա համար հրդեհաշիջման աշխատանքները դժվարացել են»։