Պшյթյnւն է որոտացել Դանիայում Իսրայելի դեսպանատան մոտ
Պայթյուն է տեղի ունեցել Կոպենհագենում Իսրայելի դեսպանատնից մոտ 500 մետր հեռավորության վրա՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա հարձակման տարելիցի օրը։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ ոստիկանությանը հղումով։
Ինչպես նշում է գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության շենքի մոտ:
«Մենք, իհարկե, ուսումնասիրում ենք՝ արդյոք կապ կա՞ Իսրայելի դեսպանատան մոտ տեղի ունեցած նախորդ միջադեպի հետ»,- լրագրողներին ասել է Կոպենհագենի ոստիկանության տեսուչ Թրին Մյոլերը: