Լիոնել Մեսսիի եղբայրը Հայաստանում է
Հոկտեմբերի 7-ին, 14։50, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի Quantum սրահում (մեծ սրահ) տեղի կունենա աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի եղբայր՝ Ռոդրիգո Մեսսիի ելույթը Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024/DigiTec) շրջանակում։
Ռոդրիգո Մեսսին «Լիոնել Մեսսի մենեջմենթ»-ի տնօրենն է և Play Time Ventures-ի հատուկ խորհրդատու: