Թրամփը չի բացառել Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հնարավորությունըՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններին
Տեսանյութ

Հատուկ ոստիկանության համար․ Աննա Հակոբյանի Lexus-ը՝ մգացված ապակիներով․ Mediahub.am (տեսանյութ)

Հայրենի բարեփոխված ոստիկանությունը՝ իր պետով, տեղակալներով, Պարեկային ծառայությամբ, ծառայության պետով, գումարած՝ շարքային պարեկները, ոչ մի կերպ չեն կարողանում տեսնել կամ նկատել, որ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին սպասարկող թանկարժեք Lexus LX500 ամենագնացի առջևի կողային ապակիները մգեցված են։

Այսինքն՝ Փաշինյանի տիկինը երթևեկում է օրենքի խախտմամբ, բայց այդ փաստը մեր ոստիկանները՝ շարքային ծառայողից մինչև Պարեկային ծառայության ղեկավար, փոխնախարար և ՆԳ նախարար, չեն նկատում։ Կամ նկատում, բայց չտեսնելու են տալիս, կամ տեսնում ու չեն նկատում, կամ տեսնում են, նկատում են, բայց ոչ մի կերպ չեն կարողանում դա արձանագրել, որովհետև Աննա Հակոբյանն այս երկրում ամենաարտոնյալ մարդկանցից է, որը կարող է իրեն օրենքից վեր դասել, խախտել օրենքն ու որևէ պատասխանատվության չենթարկվել։ 

Երեկ հերթական անգամ մենք բախվեցինք ոստիկանության տեսողական խնդիրներին, երբ Սահմանադրական դատարանի դիմաց ցուցարարների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ վիճաբանություն սկսվեց պատգամավորներ Գառնիկ Դանիելյանի, Արթուր Սարգսյանի ու ՆԳ փոխնախարար Վարդան Վարդանյանի և Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանի միջև։ Այդ ընթացքում պատգամավորները նրանց հիշեցրին, որ մի քանի ամիս է՝ ոստիկանությունը իրենց համակիրների մեքենաները տարել են տուգանային հրապարակ ու բաց չեն թողնում։

Փոխնախարար Վարդան Վարդանյանը խոստովանեց, որ 17 մեքենա իսկապես գտնվում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում քրեական վարույթի շրջանակներում։ Բայց չկարողացավ ուղիղ կերպով խոստովանել, որ դրա մեջ դիտավորություն կա՝ ընդդիմադիրներին ճնշելու նպատակով են այդպես արել։ Ասաց՝ օրենք են խախտել, օրենքի պահանջով են տարել։ 

MediaHub-ը նրան հիշեցրեց, որ նույն կերպ կարող էին Աննա Հակոբյանին սպասարկող Lexus-ը տանել տուգանային հրապարակ, որը իրենց պարեկների աչքի առաջ ամեն օր փողոց է դուրս գալիս առջևի մգեցված ապակիներով։ Բայց ՆԳ նախարարի տեղակալն ասաց, թե ինքը դրանից տեղյակ չէ, չի տեսել, չի կարող որևէ բան ասել։ Հիշեցրինք, որ մենք քանիցս հրապարակել ենք այդ կադրերը, անգամ նախարար Վահե Ղազարյանին ենք ցույց տվել, իրենց լրատվականն էլ քաջատեղյակ է դրանից, կարող են դիմել՝ Նարեկ Սարգսյանը կուղարկի այդ կադրերը, բայց Վարդան Վարդանյանը համառորեն պնդեց, որ իրենք նման բան չեն տեսել, ու ցրեց թեման։