ՀԱՄԱՍ-ի հարձակումը 70 տարով հետ մղեց Իսրայելին. Իրանի հոգևոր առաջնորդ
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակումը, որն անվանվեց «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողություն, հրեական պետությանը ստիպեց վերադառնալ 70 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին: Նման կարծիք է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։
«Ալ-Աքսա գործողությունը 70 տարով հետ մղեց Սիոնիստական ռեժիմը»,- գրել է Խամենեին սոցիալական ցանցի իր էջում:
1956 թվականին՝ 68 տարի առաջ, տեղի ունեցավ Սուեզի ճգնաժամը, երբ Իսրայելը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ներխուժեցին Եգիպտոս՝ կանխելու Եգիպտոսի իշխանությունների կողմից Սուեզի ջրանցքի ազգայնացումը:
ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի դիվանագիտական միջամտությունից հետո կոալիցիան ստիպված եղավ դուրս բերել իրենց զորքերը Արաբական Հանրապետությունից՝ ճանաչելով ռազմավարական կարևոր առևտրային զարկերակի ազգայնացումը։