Թուրքիան դպրոցներ կբացի օկուպացված Արցախում և Նախիջևանում
Թուրքիայի կրթական հիմնադրամը նախատեսում է մոտ ապագայում դպրոց բացել օկուպացված Արցախում:
Այս մասին հայտարարել է Հիմնադրամի խորհրդի նախագահ Բիրոլ Աքգյունը Մաարիֆ միջազգային դպրոցի մասնաճյուղի բացման արարողության ժամանակ, հայտնում է Report-ը։
Նրա խոսքով` նախատեսվում է դպրոցներ բացել նաև Գանձակում և Նախիջևանում։
Աքգյունը նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը կրթության ոլորտում հաջողությամբ շարունակվում է արագ տեմպերով։