Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ Ոսկանյան
Հասարակություն

Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» գիրքը, Ավետիք Հարությունյանի շնորհիվ, շուտով կլինի հայ ընթերցողների սեղանին

Փաստաբան Ավետիք Հարությունյանը հայերեն է թարգմանել հայտնի ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» գիրքը։ 
 
«Ուրախությամբ կիսվում եմ անչափ կարևոր, միգուցե շատերի համար սպասված նորությամբ»,- նշել է փաստաբանը։
 
Նա նաև ընդգծել է, որ 2019 թվականից սկսած անսպառ էներգիա ու ժամանակ, բծախնդիր աշխատանք, մեծ ջանքեր ու նվիրում է ներդրել՝ ռուսերենից հայերեն թարգմանելու անվանի ակադեմիկոս ՎԼԱԴԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆՑԻ հեղինակած ու դասական համարվող «Իրավունքի փիլիսոփայություն» կոթողային աշխատությունը:
 
«Օբյեկտիվ (կորոնավիրուս, պատերազմ) ու սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված թարգմանությունն իրականացրել եմ ընդհատումներով և ավարտին հասցրել այս տարի»,- նշել է Ավետիք Հարությունյանը:
 
Աշխատությունն իր տեսակով ու ծավալով բացառիկ է, բաղկացած է 5 բաժնից, 24 գլխից և դրանցում բովանդակվող 103 ենթահարցից: Գրքի ռուսերեն տարբերակի ծավալը 848 էջ է, իսկ հայերեն տարբերակինը՝ ավելի քան 1,000 էջ:
 
«Իրավունքի փիլիսոփայություն» դասագիրքը նախատեսված է իրավաբանական, փիլիսոփայական և այլ բուհերի ուսանողների, ասպիրանտների և դասախոսների, ինչպես նաև պետության ու իրավունքի փիլիսոփայության հիմնահարցերով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար:
 
Հեղինակը նաև հայտնել է, որ մոտ ժամանակներս գիրքը, տպագիր տարբերակով, կլինի ընթերցողների սեղանին:
 
Իսկ մինչ այս, ներկայացնում ենք Վլադիկ Սմբատի Ներսեսյանցի ինքնակենսագրությունը։
 
ՎԼԱԴԻԿ ՍՄԲԱՏԻ ՆԵՐՍԵՍՅԱՆՑ
 
(02.10.1938 - 21.07.2005թթ.)
 
իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս
 
Վլադիկ Ներսեսյանցի խմբագրությամբ հրատարակվել են իրավունքի վերաբերյալ բազմաթիվ դասագրքեր, որոնք ժամանակի ընթացքում դարձել են դասական աշխատություններ։ Սակայն Ներսեսյանց ազգանունը պարզապես դասագրքի վերնագիր չէ, նա իրական մարդ էր, մեր անվանի հայրենակիցներից ու իրավագիտության ոլորտի մեծություններից մեկը, ում մասին հայ հասարակությունը, հատկապես երիտասարդ սերունդը դեռևս ամբողջական պատկերացում չունի։
 
Վլադիկ Սմբատի Ներսեսյանցը ծնվել է 1938 թ. հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտում: Նա իրավունքի փիլիսոփայության, քաղաքական և իրավական ուսմունքների ոլորտների մեծագույն մասնագետ է, հանդիսանում է ազատական-իրավաբանական ու ցիվիլիզմի հայեցակարգերի մշակողն ու հիմնադիրը և դասվում է ռուսական իրավունքի փիլիսոփայության հայրերի շարքին:
 
1955 թ. Երևանում ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, իսկ 1961 թ.` գերազանցությամբ Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
 
1965 թ. Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Марксова критика гегелевской философии права: в период перехода К. Маркса к материализму и коммунизму» թեմայով: Նրա գիտական ղեկավարը գիտության վաստակավոր գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Քեչեկյանն էր:
 
1975 թ. ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտոտում Վլադիկ Ներսեսյանցը հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, թեման՝ «Политико-правовая теория Гегеля и ее интерпретация»:
 
1970 թ.-ից մինչև կյանքի վերջ Գիտնականն աշխատել է Պետության և իրավունքի ինստիտուտում: 1970-1980 թթ. եղել է այդ ինստիտուտի ավագ գիտաշխատող:
 
1980-2005 թթ. Վլադիկ Ներսեսյանցը եղել է Ինստիտուտի պետության, իրավունքի և քաղաքական ուսմունքների պատմության բաժանմունքի վարիչ, իսկ 1992 թ.-ից ինստիտուտում ղեկավարել է պետության և իրավունքի տեսության ու պատմության կենտրոնը:
 
Լինելով իրավունքի տեսության, քաղաքական և իրավական ուսմունքների ոլորտի ականավոր մասնագետ՝ երկար տարիներ եղել է Սոցիալական և իրավական փիլիսոփայության միջազգային ասոցիացիայի ռուսական բաժնի նախագահը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահին կից գիտահամակարգող խորհրդի անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի կենտրոնի գիտական խորհրդի նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի գիտական և մասնագիտացված խորհուրդների անդամ, «Փիլիսոփայական ժառանգություն» մատենաշարի խմբագրակազմի անդամ։
 
Վլադիկ Ներսեսյանցի գիտական աշխատությունները նվիրված են հասարակության զարգացման պատմական և տեսական հիմնախնդիրներին, անցյալի վերլուծությանը՝ ներկան իմաստավորելու համար։ Նա իր հետազոտությունները նվիրել է իրավունքի ամենաբարդ փիլիսոփայական և տեսական հիմնախնդիրների լուսաբանմանը։
 
Վ. Ներսեսյանցը 31.03.1994 թ. ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և իրավունքի բաժանմունքի թղթակից-անդամ, իսկ 26.05.2000 թ.՝ ակադեմիկոս:
 
Ակադեմիկոս Վ. Ներսեսյանցը պատրաստել է 10 իրավաբանական գիտությունների թեկնածուներ, եղել է մի շարք դոկտորական ատենախոսությունների գիտական խորհրդատու:
 
Հեղինակել է շուրջ 400 գիտական աշխատանք, մի շարք կոլեկտիվ աշխատանքների համահեղինակ և խմբագիր է, որոնց թվում՝ 16 մենագրություն և դասագիրք, մասնավորապես`
1. «Իրավունքի հեգելյան փիլիսոփայություն. պատմություն և արդիականություն» (1974),
2. «Հին Հունաստանի քաղաքական ուսմունքները» (1979),
3. «Հեգել» (1979),
4. «Անձը և պետությունը քաղաքական ու իրավական մտքում» (1980),
5. «Իրավունք և օրենք» (1983),
6. «Պլատոն» (1984),
7. «Իրավունքը սոցիալական կարգավորման համակարգում» (1986),
8. «Մեր ուղին դեպի իրավունք. սոցիալիզմից դեպի ցիվիլիզմ» (1992),
9. «Իրավական պետականության գաղափարների պատմություն» (1993),
10. «Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն» (5 հատորով, 1985-1995 թթ., համահեղինակ և պատասխանատու խմբագիր),
11. «Սոկրատես» (1996),
12. «Իրավունքն ազատության մաթեմատիկան է» (1996),
13. «Իրավունքի փիլիսոփայություն» (1997, 1998, 2000),
14. «Իրավագիտություն. իրավունքի և պետության ընդհանուր տեսության դասընթացի ներածություն» (1998, 1999),
15. «Իրավագիտություն» (1998),
16. «Հեգելի իրավունքի փիլիսոփայություն» (1998),
17. «Իրավունքի և պետության ընդհանուր տեսության հիմնահարցեր» (1999, համահեղինակ և պատասխանատու խմբագիր),
18. «Իրավունքի և պետության ընդհանուր տեսություն» (1999, 2000, 2002),
19. «Ռուսաստանի ազգային գաղափարը հավասարության, ազատության և արդարության համաշխարհային-պատմական առաջընթացում. ցիվիլիզմի մանիֆեստը» (2001),
20. «Իրավունքի և պետության տեսություն. համառոտ ուսումնական դասընթաց» (2001),
21. «Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն» (2003, համահեղինակ և պատասխանատու խմբագիր),
22. «Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն» (2005):
Բանաստեղծական ժողովածուներ՝
23. «Անժամանակության խաչմերուկներում» (1990),
24. «Տրամադրություններ» (1996),
25. «Ստեղծագործություններ» (2001):
 
Ակադեմիկոս Ներսեսյանցն իրավական հավասարությունը համեմատում էր մաթեմատիկական հավասարության հետ: Ինչպես վերևում է նշված, նա հեղինակել է «Իրավունքն ազատության մաթեմատիկան է» գիրքը, ինչն ամենևին էլ պատահական չէ: Նա հետաքրքրված էր մաթեմատիկայով և շախմատով: Դրանից զատ նա գրում էր փիլիսոփայական բնույթի բանաստեղծություններ և հրատարակել է 3 ժողովածու:
 
Կինը` Վալենտինա Վիկտորի Լապաևան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող: Ունի մեկ դուստր՝ Աննա Ներսեսյանց՝ իրավաբանական գիտությունների թեկնածու:
Վլադիկ Ներսեսյանցը վախճանվել է 2005թ. հուլիսի 21-ին Մոսկվայում:
 
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտում մինչ օրս անցկացվում են Ակադեմիկոսի հիշատակին նվիրված փիլիսոփայաիրավական ընթերցումներ: