Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանԱուտիզմի ախտորոշումները կտրուկ աճել ենՀանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը մրցանակի է արժանացելՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազաԹալինի քարավանատանը հայտնաբերված ուշագրավ գտածոները փաստում են տարածքի բուռն անցյալի մասինCOP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար Հայաստանի բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվի
Մշակույթ

Ավարտվեց «Թատերական Լոռի» փառատոնը

Ալավերդիում տեղի ունեցավ «Թատերական Լոռի» միջազգային 30-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված էր ՀՀ ժող․ արտիստ Վահե Շահվերդյանին։ 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, ով տեղեկացրեց, որ փառատոնը այսուհետ երկու տարին մեկ անցկացվելու փոխարեն կանցկացվի ամեն տարի։ Ելույթներ ունեցան ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը,  «Լոռվա Ձոր» հայրենակցական միության նախագահ Գարեգին Մկրտչյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Մախաչկալայի պետական տիկնիկային թատրոնի  տնօրեն-գեղարվեստական ղեկավար Ամինաթ Յախյաևան, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը «Թատերական Լոռի» փառատոնի կազմակերպմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար միության «Ոսկե մեդալով» պարգևատրեց Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանին, Աբելյանի թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանին և Ալավերդու մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Աղաբեկյանին։ 

Թատերական Լոռիին այս տարի հայտ էին ներկայացրել և մասնակցեցին 13 թատրոն, 15 բեմադրությունով՝ Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից:

Ընդհանուր առմամբ Ալավերդի, Վանաձոր և Տաշիր քաղաքներում խաղացվել է շուրջ 22 ներկայացում, ունենալով ավելի քան տասներկու  հազար հանդիսատես:

Փառատոնը մեծ մասսայականություն է վայելում, ինչը վկայում էր  հանդիսատեսի աննախադեպ ակտիվությունը։ Եղան օրեր, երբ դահլիճում մինչև 100 աթոռներ էին ավելացվում, սակայն հանդիսատեսից շատերն այդ դեպքում էլ տեղերի պակասության պատճառով ներկայացումներին հետևում էր կանգնած։  Այս տարի Ալավերդու համայնքապետարանի աջակցությամբ փառատոնին մասնակցել են նաև Ալավերդի համայնքի գյուղական բնակավայրերի բնակիչները, որոնց կազմակերպված ավտոբուսային երթերով տեղափոխել են թատերասրահներ։

 Փառատոնը համընկավ նաև Ալավերդու դրամատիկական թատրոնի նոր շենքի բացմանը, որի փոքրիկ ու գողտրիկ դահլիճում «Արմմոնո» նախագծով ներկայացվեց «Վարեչկա» մենաներկայացումը, իսկ Դաղստանի պետական տիկնիկային թատրոնը հանդես եկավ մանկական ներկայացմամբ։  
***
Թատերական Լոռի Փառատոնը չունի ժանրային սահմանափակումներ, և նպատակն է լոռեցի և մասնավորապես ալավերդցի հանդիսականին հասանելի դարձնել թատերական և այլ բնույթի ներկայացումներ։ Փառատոնը մեր երկրի ամենահին թատերական փառատոնն է և անց է կացվում 1979 թվականից։ Փառատոնի ակունքներում կանգնած են՝ Կոլյա Կոնինյանը, Ռուբեն Հակոբյանը և Ռուսլան Սադաղյանը։ 1980-ականներից կազմակերպիչ աջակիցներն են եղել Վալերի Պարանյանը, ՀՀ ժող․ արտիստ Վոլոդյա Գրիգորյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանը և ուրիշներ։  Փառատոնը մշատապես եղել է ՀԹԳՄ նախագահներ՝ ՀՀ ժող. արտիստ Երվանդ Ղազանչյանի, ապա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի ուշադրության կենտրոնում։  
1989 թվականից փառատոնի տնօրենը Հրաչյա Պապինյանն է։

«Թատերական Լոռի»  Փառատոնի կազմկոմիտե